Ընտրական տեղամասը կազմավորման պահին չպետք է ունենա ավելի քան 2 000 ընտրող. արձագանք` Առուստամյանին

19:50 • 06.05.12

Համացանցում հրապարակված «Տեղամասում ընտրողների թիվը լրացուցիչ ցուցակով 2000-ից ավելի է» տեղեկության համաձայն՝ Գայանե Առուստամյանի շտաբը տարակուսանք է հայտնել, որ ընտրողների թիվը լրացուցիչ ցուցակով 2000-ից ավելի է: Այս տեղեկության վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է օրենսդրության պահանջները:

 

«ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ընտրական տեղամասը կազմավորման պահին չպետք է ունենա ավելի քան 2 000 ընտրող: Նշված թիվը կարող է փոփոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման և ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով»,- պարզաբանել է ոստիկանությունը:



Հիշեցնենք, որ պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի շտաբի պետ Մովսես Արիստակեսյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ մի շարք տեղամասերի ընտրացուցակներում 2000-ից ավելի մարդիկ կան: «Չի կարելի, որ այդքան մարդ մեկ տեղամասում ընտրեն»,- բացատրել էր նա: