Հրազդանում վիճաբանել են ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները
Հրազդանի թիվ 24 ընտրատեղամասի առջև վիճաբանություն է տեղի ունեցել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի Հրազդանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյան՝ ավելացնելով, որ խոսքը «թեթև վիճաբանության» մասին է:
Tert.am-ի հետ զրույցում ՀԱԿ դաշինքի Հրազդանի գրասենյակի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանն իր հերթին ասաց. «Էդքան մեծ բան չի եղել, ինչքան ընկել է թերթերի բերանը: Ընդամենը, դրսում կասկածներ են եղել, որ ավտոբուսներով կաշառք են բերել բաժանելու, մեր դիտորդները մոտեցել են, խոսել են, թեթև վիճաբանություն է եղել»։
Հարցին, թե, արդյո՞ք, վիճաբանությունը վերաճել է ծեծի, Մեսրոպյանը պատասխանեց. «Չէ հա, ի՞նչ ծեծ»:
Միջադեպի մասին Tert.am-ի հարցին ի պատասխան, ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Վարդան Վարդանյանը պատասխանեց, թե ինքը դրանից տեղյակ չէ:









