Բուլղարական նավահանգստում կոկաինի խոշոր խմբաքանակ է առգրավվել

22:01 • 06.05.12

Բուլղարիայի մաքսավորները հայտարարել են, որ կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել, որի արժեքը կարող է 70 մլն ԱՄՆ դոլարի հասնել, հաղորդում է BBC-ն:


Բուլղարական մաքսային ծառայության աշխատակիցները նշում են, որ մոտ 67 կգ սպիտակ փոշին գտնվել է արտադրական սարքավորման մեջ, որը բեռնանավով Արգենտինայից Նիդերլանդներ էր տեղափոխվում:


Երկրի մաքսային ծառայությունը վերջին շրջանում առավել մանրամասն ու արդյունավետ է գործում, հույս ունենալով, որ դա կնպաստի Բուլղարիայի շենգենյան գոտուն միանալուն: