7/26 ընտրատեղամասում 2 ժամ ուշացոմով սկսվեց քվեների հաշվարկը. առջևում ՀՀԿ-ն է

22:53 • 06.05.12

Թեև ընտրատեղամասերը փակվեցին ժամը 20.00–ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7 ընտրատարածքի 26 ընտրատեղամասում քվեների հաշվարկն սկսվեց ժամը 22:15–ին:


Նախ սկսեցին հաշվել համամասնական ընտրակարգով քվեարկած քվեները: Բոլոր կուսակցություններին բաժին հասած առաջին քվեները, հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք, ընդունեցին ծափողջյուններով:

22.45–ի դրությամբ, նախնական հաշվարկներով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը բաժին է հասել 57 ձայն։ ՀՀԿ–ին հաջորդում են, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 35, «Ժառանգությունը»՝ 26, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը՝ 22, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 13,  «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 5, Հայաստանի դեմոկրատական 2, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 2։


Նշենք, որ քվեների հաշվարկը դեռ շարունակվում է։ Թիվ 7/26 ընտրատեղամասում 1845 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1061 ընտրող: