Միհրան Պողոսյանը որևէ ընտրական գործընթացում ներգրավված չէ. ԴԱՀԿ մամուլի քարտուղար
ԴԱՀԿ ապահովող ծառայության մամուլի քարտուղարը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի այսօր որոշ լրատվամիջոցները հրապարակել են տեղեկատվություն` թիվ 3/08 տեղամասում ընտրակաշառք բաժանելու մասին և դա փորձում են կապել ԴԱՀԿ ապահովող ծառայության ղեկավար Միհան Պողոսյանի անվան հետ:
«Միհրան Պողոսյանը որևէ ընտրական գործընթացում ներգրավված չէ, առավել ևս, որ նա օրենքի ներկայացուցիչ է: Լուրը դիտարկում ենք որպես սև քարոզչության հերթական «խաղիկ» և դատախազությանը կոչ ենք անում օպերատիվ ստուգել այդ լուրը և պատժել օրինախախտներին, անկախ նրանից թե ու՞մ «մարդիկ» են նրանք»,– մասնավորապես ասված է տարածված հաղորդագրության մեջ:









