Հրանտ Դինքի գործով միայն մեկ ոստիկանի դեմ է նախաքննությունը շարունակվում
Հրանտ Դինքի սպանության համար պաշտոնական անփութության մեջ մեղադրվող 42 ոստիկանության աշխատակիցներից միայն մեկի դեմ է նախաքննությունը շարունակվում:
Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Թուրգութ Դիբեքը Դինքի սպանության վերաբերյալ գրավոր հարց է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինին:
Նա տեղեկացրել է, որ գործով 5 մարդ վարչական տույժի է ենթարկվել և աշխատավարձից պահում է արվել, 3 ոստիկան նկատողություն է ստացել, իսկ մեկը` գրավոր զգուշացում:
Երկու ոստիկանի դատարանն արդարացրել է, իսկ , իսկ 31-ի դեմ գործի քննությունը կասեցվել է` ապացույցների բացակայության պատճառաբանությամբ:
Շահինը տեղեկացրել է, որ ժանդարմերիայի 4 ներկայացուցիչ դատապարտվել է 4-ական ամիս, 1-ը 6 ամիս ազատզրկման:









