Թիվ 7/01 տեղամասում կրկնակի քվեարկության փորձը կանխվել է
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 7/01 կրկնակի քվեարկության փորձ է կանխվել, այս մասին տեղեկացնում է 7-րդ ընտրատարածքում ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը:
Ըստ կայքի, հաղորդվում է, որ ժամը 15.40–ի դրությամբ 7/19 ընտրատեղամասում անձնագրերի վերջին էջում դրված դրոշմները շարունակում են ցնդել՝ մի քանի րոպեների ընթացքում:
Ժամը 15:00–ի դրությամբ, 7/07 ընտրական տեղամասում ներկա դիտորդները և վստահված անձինք կանխել են կրկնակի քվեարկության փորձը, անմիջապես կազմվել է արձանագրություն:
Դիտորդներն ու վստահված անձինք նկատել են, որ քվեաթերթիկ է ստանում ավելի վաղ քվեարկած անձնավորությունը:
Ենթադրվում է, որ Արա Զախարյան անունով ընտրողին, ով Բաբաջանյան 129 շենքի 34 բն. հասցեի բնակիչ է, առաջին քվեարկության ժամանակ քվեաթերթիկ են տվել ոչ սեփական, այլ ուրիշի անվան դիմաց ստորագրելիս:
Կրկնակի քվեարկության փորձը կանխվել է:
Հաղորդվում է նաև, որ նույն ընտրատեղամասում առաջադրված պատգամավորության թեկնածու Վարդան Վարդանյանի վստահված անձը հայհոյել է պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձին, ով այդ մասին ահազանգել է Ոստիկանություն:









