Դրոշմակնիքներն անհետանում են նախատեսված ժամկետից շուտ. ահազանգում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը

09:14 • 06.05.12

Անձնագրերում քվեարկությունից հետո ընտրական հանձնաժողովների կողմից դրված դրոշմակնիքներն անհետանում են նախատեսված ժամանակից շուտ: Այս մասին Tert.am-ին ահազանգեց ՀԱկ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:


«Այդ կնիքները մասսայականորեն անհետանում են: Ես էլ առավոտյան քվեարկել եմ, արագ անհետացել է, մինչդեռ պետք է մնան 12 ժամ»,- ասաց Մուսինյանը:

 

iditord.org կայքում դիտորդ Արման Միքայելյանը ևս ահազանգել է, որ 25/14 ԸԸՏ-ում 17 րոպեից կնիքները ջնջվում են, մի թեթև գիծ է մնում:

 

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ այս առնչությամբ բարձրացված հարցը ԿԸՀ-ն հերքել էր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գտնվող Tert.am-ի թղթակիցը կփորձի առաջիկայում այսօրվա ահազանգերի մասին մեկնաբանություն ստանալ: