Թիվ 6/19–ում հաշվարկել են ՀՀԿ–ի օգտին անվավեր քվեաթերթիկը
Թիվ 6/19 ընտրատեղամասում ձայների հաշվարկի ժամանակ հանձնաժողովի անդամները հաշվեցին Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին քվեարկած անվավեր քվեաթերթիկը, որում եռանկյունանշանն արվել էր վանդակից դուրս։
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի վստահված անձ Էմմա Փաշինյանը, երբ ցանկացավ դիտել քվեաթերթիկը, հանձնաժողովի նախագահ Իգոր Իսահակյանը սկզբում նրան չթույլատրեց: Բայց երբ Փաշինյանը դժգոհեց, նախագահն, ի վերջո, քվեաթերթիկը ցուցադրեց նրան:
Էմմա Փաշինյանն այն աստիճան էր վրդովված, որ ուզում էր լքել տարածքը, բայց՝ որոշեց մնալ: Միջադեպից հետո, սակայն Փաշինյանն այլևս չգրանցեց վստահված անձանց համար նախատեսված թերթիկում՝ ՀՀԿ-ի օգտին տրված ձայները:
Հանձնաժողովի նախագահն, ի վերջո, քվեարկության դրեց` հաշվարկե՞լ, թե՞ չհաշվարկել տվյալ քվեաթերթիկը։Վստահված անձանցից և հանձնաժողովի անդամներից և ոչ ոք չդժգոհեց և քվեաթերթիկը հաշվարկվեց:
Այս պահին քվեատուփից հանվել է 2 դատարկ ծրար և մեկ ծրար էլ առանց կնիքի:









