Երկրաշարժ` Սևանից 2կմ դեպի արևելք
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 12.25-ին, Հայաստանում` Սևան քաղաքից 2 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.55 աստիճան և արևելյան երկայնության 44.96աստիճան:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:









