«Էքզիթ փոլի»-ի տվյալները կուսակցություններից մի քանիսի համար ոչ մի նշանակություն չունեն

22:00 • 06.05.12

Հայ հեղափոխական դաշնակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության համար որևէ նշանակություն չունեն, արժանահավատ չեն այսօր Ազգային ժողովի ընտրություններից հետո հրապարակված էքզիթ փոլի արդյունքները, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը:


Վերջիններս նկատի են առնում այն հանգամանքը, որ հաղորդվել է, թե հարցման մասնակիցների 40 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցազրուցավարների հարցին, թե ո՞ր կուսակցությանն են ընտրել:
«Կարող է՝ էդ մնացած 40 տոկոսը, որ հրաժարվել է պատասխանել, իր ձայնը տվել է Դաշնակցությանը»,- Tert.am-ին ասաց Սպարտակ Սեյրանյանը:


Ի դեպ, «Բարգավաճ Հայաստան» նախընտրական շտաբի պետ Վարդան Վարդանյանն առհասարակ չպատասխանեց «Էքզիթ փոլի»-ի և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ հարցի: Նույնն ասաց և «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:


Հիշեցնենք, որ ըստ «Էքզիթ փոլի» նախնական արդյունքներին, ժամը 18:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը ստացել է ընտրողների 44,44 %–ը, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 28,81 %, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը` 6,33 %, «Օրինաց երկիր»-ը` 6,16 %, «Ժառանգությունը»` 5,92 %, Հայ հեղափոխական կուսակցությունը` 5,18 %: