Տաջիկստանում նավթապահեստարանում պայթյուն է տեղի ունեցել. 2 զոհ
Երկու մարդ զոհվել, ևս 2-ը ծանր վիրավորվել են Տաջիկստանի հարավում, Աֆղանստանին սահմանամերձ Կուսմանգիրյան շրջանում նավթապահեստարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Շրջանի ղեկավար Խոլմուրոդ Ռախմոնովի խոսքերով, պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան «Սալոսի» մասնավոր նավթավերամշակման գործարանում:
Պատահարի պատճառները դեռ պարզված չեն: Հետաքննության համար հատուկ խորհուրդ է ստեղծվել:
Միջադեպի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:









