Օլանդը գերազանցում է Սարկոզիին. ընտրողների հայտը 72% է
Սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը առաջ է անցել Նիկոլա Սարկոզիից Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում` հավաքելով ընտրողների ձայների 52-53,3%-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` Exit-Poll-երի տվյալները:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման CSA, TNS Sofres և Ipsos ինստիտուտների հաղորդած առաջին տվյալների համաձայն Օլանդը 52% է ստացել, իսկ Harris Interactive ինստիտուտը սոցիալիստ թեկնածուի օգտին քվեարկած` 52,7-53,3% տվյալ է հրապարակել:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը ընտրողների 72% հայտ է գրանցվել, որը մոտ 2%-ով ցածր է առաջին փուլի ցուցանիշից, հաղորդում է BBC-ն:
Երկրի Ներքին գործերի նախարարության տվյալներով, Երևանի ժամանակով 19:00 դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 71,96% : Ընտրությունների առաջին փուլին, ապրիլի 22-ի նույն ժամի դրությամբ մասնակցել էր ընտրողների 73,87%-ը:
Միևնույն ժամանակ, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, սոցիոլոգիական ընկերությունները 81%-82% մասնակցություն են կանխատեսել: Արդյունքների մասին նախնական տվյալներ կհաղորդվան Երևանի ժամանակով ժամը 22.00-ից հետո:









