Գագիկ Ծառուկյանը քվեարկել է` նախագահական ընտրությունների մասին հարցին տալով իր հայտնի պատասխանը (լուսանկարներ, տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քվեարկությունը կատարեց Ավան Առինջի թիվ 28/28 ընտարտեղամասում, որը տեղակայված է մանկապարտեզում: ԲՀԿ առաջնորդն ընտրության եկավ իր կնոջ և երեխաների հետ կանգնեց և սպասեց այնքան մինչև հերթը հասնի իրեն: Քվեարկությունից հետո Գագիկ Ծառուկյանի փոխարեն քվեաթերթիկը քվեատուփն է գցել Ծառուկյանի որդին:
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ընտրություններից հետո պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժը ինչքան քվե կստանա, ինչ պատասխանատվություն կվերցնի, ինչից էլ պարզ կդառնան հասարակության ակնկալիքները:
Հարցին, թե ում կսատարի ԲՀԿ-ն հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց իր հայտնի պատասխանով. «Այդ մասին հաջորդ դասին»:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում գործող և այժմ էլ միակ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է:









