«Էքզիթ փոլը» ՀՀԿ–ին տալիս է 44,44 %, ԲՀԿ–ին՝ 28,81 %, իսկ ՀԱԿ–ը չի հաղթահարում 7%–ի արգելքը

20:19 • 06.05.12

Gallup International Association ընկերությունը հրապարակել է «Էքզիթ փոլի» նախնական արդյունքները ` 18:00-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն ստացել է ընտրողների 44,44 %–ը, ԲՀԿ-ն՝ 28,81 %, ՀԱԿ-ը` 6,33 %, ՕԵԿ-ը` 6,16 %, «Ժառանգությունը»` 5,92 %, ՀՅԴ-ն` 5,18 %: Մյուս կուսակցությունները 5 %-ի շեմը չեն հաղթահարել: ՀԿԿ-ը ստացել է ընտրողների 2,2 %-ի, ՀԴԿ-ն 0,51 %-ի, իսկ ՄՀԿ-ն` 0,45 –%ի ձայները:

 

Հիշեցնենք, որ Gallup International Association ընկերությունը՝ «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով նախընտրական շրջանում անցկացրել է երկու փուլից կազմված սոցիոլոգիական հարցում՝ չափահասության տարիքում գտնվող 1080 հոգու միջև:

 

Ընտրություններից երկու շաբաթ առաջ անցկացրած հարցումների արդյունքներով ձայները բաշխվել էին հետևյալ կերպ՝ ՀՀԿ՝ 27.4%, ԲՀԿ՝ 20.9%, ՀԱԿ` 8.5%, Ժառանգություն՝ 4.4%, ՕԵԿ` 4.2% ՀՅԴ` 3.7%, ՀԿԿ` 0.7%, ՀԴԿ` 0.1%: Ընտրողների մի զգալի հատված՝ շուրջ 30%–ը շարունակում էր մնալ չկողմնորոշված,

 

Նշենք, որ ըստ նույն հարցումների արդեն իսկ կողմնորոշված ընտրազանգվածի շրջանում ձայների բաշխվածությունն ունի հետևյալ տեսքը՝ ՀՀԿ 39.2%, ԲՀԿ 29.9%, ՀԱԿ 12.2%, «Ժառանգություն» 6.3%, ՕԵԿ 6%, ՀՅԴ 5.3%, ՀԿԿ՝ 1.1.% և ՀԴԿ 0.1%: «Միավորված հայեր» կուսակցությունը չի ստացել որևէ ձայն:

 

Ըստ առաջին փուլի՝ առաջատար վեցյակի արդյունքները բաշխվել էին հետևյալ կերպ՝ ՀՀԿ՝ 34%, ԲՀԿ՝ 28%, ՀԱԿ՝ 9%, ՕԵԿ՝ 6%, ՀՅԴ՝ 5% և «Ժառանգություն»՝ 3%:

 

Փաստորեն, հարցման առաջին փուլի հետ համեմատ բոլոր քաղաքական ուժերի հաշվին գրանցված ձայները մեծացել էին՝ ի հաշիվ ընտրողների կողմնորոշվելու։ Բացառությունը միայն ՕԵԿ–ն է, որի ցուցանիշը մնացել էր անփոփոխ՝ 6%։ ՀՀԿ–ն գրանցել էր 5.2, ԲՀԿ–ն՝ 1.9, ՀԱԿ–ը՝ 3.2, «Ժառանգությունը»՝ 3.3 և ՀՅԴ–ն՝ 3 % աճ։


Սրա արդյունքում փոխվել էր երկու հիմնական առաջատարի ուժերի՝ ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի հարաբերակցությունն ի օգուտ իշխող ՀՀԿ–ի և երկու ուժերի միջև տարբերությունը նախկին 6%–ի փոխարեն ընտրություններից երկու շաբաթ առաջ կազմել էր 9.3%–է։