Փորձեցի մեղմել, և հաջողվեց. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

19:00 • 06.05.12

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Tert.am –ին հետ զրույցում հերքեց, թե թիվ 6/02 տեղամասում ծեծկռտուքը և դրանից հետո ընտրատեղամասի բակում կատարվածը սկսվել է նրանից, որ իր կինը, մտնելով նույն ընտրատեղամաս, բացահայտ խախտելով օրենքը, կոչ է արել, որ տեղամասում գտնվողները քվեարկեն ՀՀԿ-ի օգտին:
 

«Գնացել է ընդամենը քվեարկելու, այդ ընթացքում խմբավորումներ են առաջացել տեղամասի մոտ, տանից դուրս գալիս տեսել եմ, միջամտել եմ և փորձել եմ մեղմել»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
 

Նշենք, որ քիչ առաջ սոցիալական ցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է իրարանցում Աջափնյակի` ԲՀԿ նախըտրական շտաբի առջև, որտեղ երևում է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Տեսանյութի մեկնաբանության մեջ օգտատեր Kubatyan-ը գրել է. «6/02 տեղամասում ծեծկռտուքից հետո Աջափնյակի ոստիկանապետը և Գալուստ Սահակյանը միջամտում են ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանի շտաբի աշխատանքներին: Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ Գալուստ Սահակյանի կինը մտնելով 6/02 տեղամաս, բացահայտ խախտելով օրենքը, կոչ է արել, որ տեղամասում գտնվողները քվերկեն ՀՀԿ-ի օգտին»:

 

 

Ասելով, որ բնակվում է Արզումանյան 19 հասցեում, Գալուստ Սահակյանը նշեց, որ թիվ 131 դպրոցը, որտեղ տեղակայված է ընտրատեղամասը և որտեղ տեղի էր ունեցել միջադեպը հենց իրենց տան մոտ է:

 

«Ես փորձեցի նորմալ լուծումներ գնել և ստացվե»,-ասաց Հանրապետական պատգամավորը: