75 տարի առաջ աղետի ենթարկվեց աշխարհի ամենամեծ դիրիժաբլը

17:58 • 06.05.12

1937թ.-ի այս օրն աղետի ենթարկվեց աշխարհի ամենամեծ ուղևորատար դիրիժաբլը:

 

Գերմանական «Հինդենբուրգ»-ը` հատելով Ատլանտյան օվկիանոսը, պատրաստվում էր վայրէջք կատարել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում: Փոթորկի պատճառով անձնակազմը երկար ժամանակ չի կարողացել վայրէջքի թույլտվություն ստանալ: Սակայն երբ այն ստացվել է և «Հինդենբերգը» սկսել է վայրէջքը, հրդեհ է բռնկվել: Ողբերգության հետևանքով դիրիժաբլում գտնվող 97 մարդուց 35-ը զոհվել էր:

 

Վթարի իրական պատճառը մինչ այսօր հայտնի չէ: Այս վթարը վերջակետ դրեց դիրիժաբլների պատմությանը: Քաղաքացիական, իսկ այնուհետև զինվորական դիրիժաբլներն իրենց տեղը զիջեցին առավել անվտանգ օդանավերին: