Բաստուրմայի արտադրամասում կաշառք չի բաժանվում. Ոստիկանություն

15:54 • 06.05.12

ՀՀ Ոստիկանությունը հերքում է պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանի այն հայտարարությունը, թե թիվ 12 ընտրատարածքում գտնվող «բաստուրմայի ցեխում փող է բաժանվում»:


«Բաստուրմայի արտադրամասում կաշառք են բաժանում» հաղորդման վերաբերյալ Ոստիկանության կողմից անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է Ոստիկանության հայտարարությունում։