Գյումրիի թիվ 34 ընտրատարածքի տեղամասերի մոտ «Կենտրոն» հեռուստաընկերության բեյջերով գումար են բաժանում
Գյումրիի թիվ 34 ընտրատարածքի ընտրատեղամասերի մոտ արծաթափայլ «Մերսեդես» մակնիշի մի մեքենա է կանգնում, որի միջից դուրս եկող անձինք կրում են «Կենտրոն» հեռուստաընկերության բեյջերը և որի միջից փող են բաժանում: Այս մասին Գյումրիից հայտնում է Tert.am-ի թղթակիցը:
Նա նաև տեղեկացնում է, որ քաղաքում հայտնվել են նաև սպիտակ «Հոնդայի» մակնիշի «Ռիմելս» տաքսի ծառայության մեքենաներ, որոնք Գյումրիում մարդկանց տեղափոխում են իրականցնում:









