Коммерсант-ից բացի հարձակման են ենթարկվել նաև Эхо Москвы ռադիոկայանի, Дождь հեռուսատաընկերության կայքերը և Slon.ru-ն
Эхо Москвы ռադիոկայանի կայքը հարձակման է ենթարկվել: Այս մասին Twitter-ի իր էջում գրում է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Վլադիմիր Վարֆոլոմեևը:
«Այսօր Эхо Москвы-ի պաշտոնական կայքը այսօր ենթարկվել է DDOS հաքերային հարձակման , ինչի հետևանքով այն աշխատում է լուրջ ընդհատումներով, - գրել է Վարֆոլոմեևը՝ դնելով 2 տխուր խնդիկ:
Дождь-ի Twitter-յան էջը գրել է, որ ընդհատումներով են աշխատում հեռուստաընկերության և Slon.ru կայքերը: Նշենք, որ ավելլի վաղ հաքերային հարձակման էր ենթարկվել Коммерсант հրատարակչական տան կայքը:
«Այսօրվա հաքերային հարձակման հզորությունը հավասարազոր է 2008 թ-ի հարձակմանը, երբ Коммерсант-ի խնդիրները տևել են մի քանի օր», – ասվում է թերթի Facebook-յան էջում:









