ՀԱԿ-ը ահազանգում է մի շարք ընտրախախտումների մասին
Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախընտրական շտաբը ներկայացնում է մինչ այս ժամը 14։30-ի դրությամբ հանրապետության ընտրատեղամասերում կատարված հետևյալ ընտրախախտումները.
23/34 ընտրատեղամաս, ժամը՝ 08:45
Դրախտիկի գյուղապետը մտել է տեղամաս, գյուղացիները մտնում են տեղամաս հայտարարում են, որ իրենք չունեն բավարար գրագիտություն և խնդրում են, որ գյուղապետն օգնի իրենց քվեարկել: Տեղի է ունենում բաց քվեարկություն:
Աղբյուրը - Վստահված անձ, Վարդան Ջհանգիրյանի ընտրական շտաբի ներկայացուցիչ
Բոլոր ընտրատեղամասերում 08:30
Ընտրատեղամասում անձնագրի վրա դրվող դրոշմակնիքը հոդս է ցնդում րոպեներ անց:
Աղբյուրը - Վստահված անձինք, քաղաքացիներ, ընտրական շտաբերի ներկայացուցիչներ
34/22 ընտրատեղամաս, ժամը 09:05
Կռիվ երկու մեծամասնական թեկնածուների ներկայացուցիչների միջև:
Աղբյուրը- Լևոն Բարսեղյան:
34/23 ընտրատեղամաս, ժամը՝ 08:12
ԲՀԿ-ն ցանկացել է տեսախցիկ տեղադրել, ծեծկռտուք են սարքել, թույլ չեն տվել տեսախցիկ տեղադրել:
Աղբյուրը - Լևոն Բարսեղյան
34/25 ընտրատեղամաս, ժամը՝ 09:39
«Կենտրոն» ՀԸ Լրագրողին եւ օպերատորին հանել են տեղամասից, «Շանթ» ՀԸ Աղբյուրը - «Ասպարեզ» ակումբ
05/08 ընտրատեղամաս, ժամը՝ 8:40
Քվեարկության խցիկում հայտնաբերվել է մեծամասնական ընտրակարգի քվեաթերթիկի դատարկ ծրար։ Քվեարկողներից մեկը, նկատելով խախտումը, պահանջել է արձանագրություն կազմել, սակայն ընտրական հանձնաժողովը հրաժարվել է դա անել՝ նշելով, որ ընդհանուր արձանագրություն կկազմի օրվա վերջում։
Աղբյուրը – Հովհաննես Հովհաննիսյանի շտաբ
6/15 ընտրատեղամաս, ժամը՝ 10:15
Կինը փորձել է քվեարկել երկրից բացակայող իր տղայի փոխարեն: Կազմվում է արձանագրություն
Աղբյուրը - Ավետ Պողոսյանի շտաբ
6/21 ընտրատեղամաս, ժամը՝ 10:10
Քաղաքացին եկել է քվեարկության եւ պարզել, որ իր փոխարեն արդեն ստորագրված է
Աղբյուրը - Ավետ Պողոսյանի շտաբ
6/04 ընտրատեղամաս, ժամը՝ 10:32
Տեղամասից` 88 և 56 համարի երթուղայիններով մարդիկ են բերում տեղամաս
Աղբյուրը - Ավետ Պողոսյանի շտաբ
6/07 ընտրատեղամաս, ժամը՝10:32
Տեղամասի մուտքի մոտ հերթ է գոյացել
Աղբյուրը - Ավետ Պողոսյանի շտաբ
37, 38 ընտրատեղամաս
ԼՂ Պաշտպանական Բանակի զինվորներին տարել են Սյունիքի մարզ քվեարկության: Բոլոր զինվորներին բաժանել են տարբեր գույների Գրիչներ, որպեսզի վերահսկեն քվեարկությունը:
Աղբյուրը - քաղաքացիներ
12/32, 12/33 38 ընտրատեղամասերում
ՕԵԿ-ի համակիրներ/անդամներ բռնվել են ընտրակաշառք բաժանելու պահին:
Աղբյուրը - Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբ
Երևան, Կամոյի դպրոց, 9/17 ընտրատեղամասի դիմաց կանգնած ավտոմեքենայից ընտրողներին տրվում են անձնագրերը, որոնցում սպիտակ թուղթ է երևում (ենթադրաբար քվեաթերթիկը)։
Աղբյուրը - Վստահված անձ Լուսիկ Հակոբյան
8/07 ընտրատեղամաս, ժամը՝10:50
Քվեախցում քվեաթերթիկներ են տեղադրված
Աղբյուրը - Հելսինկյան Ասոցիացա
6/10 ընտրատեղամաս, ժամը՝ 10:40 Ընտրատեղամաս է մտել լրագրող, ինչից հետո կուտակումը միանգամից դադարել է, դրսում կանգնածները հայտարարել են, որ լրագրողի գնալուց հետո կրկին կմտնեն ընտրատեղամաս:
13/32 ընտրատեղամաս,
Շարունակում են անձնագրերը կնքել նախկին դրոշմակնիքով
Աղբյուրը - Մանուշակ Պետրոսյանի ընտրական շտաբ
Ժամը 10:18 Կոնդում հանրապետական կուսակցության շտաբի ներկայացուցիչները ցուցակներով կանգնած են տեղամասերի մոտ նշումներ են կատարում և ուղղորդում մարդկանց:
Աղբյուրը - Լևոն Զուրաբյանի շտաբ
9/05 ընտրատեղամասում, ժամը՝ 10:23
Կուտակումներ են թե ներսում, թե դրսում և հանձնաժողովի նախագահը չի կարողանում կառավարել մարդկանց հոսքը: Լևոն Զուրաբյանի վստահված անձը 9/05 տեղամասից հայտնեց, որ հանձնաժողովի նախագահն ուղղորդում է քվեարկության ժամանակ կողմնակի անձանց օգնության կարիք զգացող մարդկանց: Այս տեղամասում ևս կուտակումներ են: Մարդկանց հոսքն անկառավարելի է:
Աղբյուրը - Լևոն Զուրաբյանի շտաբ
9/16, 9/15 ընտրատեղամասում, ժամը 10:28 կուտակումներ տեղամասերի դիմաց:
Աղբյուրը - Լևոն Զուրաբյանի շտաբ, վստահված անձինք
24/26, 24/27, 24/28 ընտրատեղամասերում
Երեք տեղամասերում խլել են ԲՀԿ- ներկայացուցիչների տեսախցիկները, Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձանց նկատմամբ բռնություն են գործադրել և հեռացրել ընտրատեղամասերից, որից հետո տեղի է ունեցել բաց քվեարկություն
Աղբյուրը - Սպարտակ Ջիվանյանի շտաբ
3/11 ընտրատեղամաս, ժամը՝ 11:10
ՀՀԿ ներկայացուցիչը հարձակվել է Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձ Լեւոն Ավետիսյանի վրա և սպառնացել հաշվեհարդար տեսնել ընտրություններից հետո: Դիմել հանձնաժողովի նախագահին ոստիկանին, ովքեր պատասխանել են, որ դա նրանց գործը չէ:
Աղբյուրը - Մանուել Գասպարյանի շտաբ
39/27 ընտրատեղամաս,
Ռինդ գյուղի (Վայոց Ձոր) գյուղապետը մտել է տեղամաս եւ քարոզչություն է իրականացնում հօգուտ ՀՀԿ-ի եւ մեծամասնական թեկնածու Աշոտ Արսենյանի: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի վստահված անձինք:
Աղբյուրը - Ավետիք Ավետիսյանի շտաբ
11/08 ընտրատեղամաս, ժամը՝ 12:31
Հանձնաժողովի նախագահը չի տալիս գրանցամատյանը: ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ վստահված անձինք չեն կարողանում արձանագրություններ կազմել և գրանցել
Աղբյուրը - Արշակ Բանուչյանի շտաբ
38/38 ընտրատեղամաս,
Շիկահող գյուղի ընտրատեղամասում, թեեւ ըստ օրենքի ընտրատեղամասի մոտ` 50 մետր շառավղով մարդկանց կուտակումներ չպետք է լինեն, սակայն ժամը 12-ի դրությամբ 300-400 զինվորականներ են կանգնած տեղամասի մոտ, ովքեր պետք է քվեարկեն: Առկա է լուսանկար:
37-րդ ընտրատարածքի մի շարք տեղամասերում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ ընտրողները հայտարարել են, թե տեսողության հետ կապված խնդիրներ ունեն, եւ քվեարկել են այլ քաղաքացիների օգնությամբ: Ընտրատարածքի մի շարք տեղամասերի մոտակայքում առկա են կուտակումներ:
Աղբյուրը - Վարազդատ Վարդազարյանի շտաբ
15/30 ընտրատեղամաս, ժամը՝ 9:45
ՀՀԿ վստահված անձին ցույց է տվել, թե ում օգտին է քվեարկել
Աղբյուրը - Մկրտիչ Սափեյանի շտաբ
12/09 ընտրատեղամաս
Հանրային տրանսպորտն օգտագործվում է քաղաքացիներին տեղամաս բերելու համար
Աղբյուրը - Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբ
7/12 ընտրատեղամաս, ժամը՝ 12:42
ՏԸՀ քարտուղարը օգնել է ընտրողին քվեախցիկում, որտեղ վերջինս բարձրաձայնել է իր ընտրությունը` նշելով, որ ընտրում է Հանրապետական կուսակցությանը: Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է կատարված փաստը արձանագրել, ինչը հանձնաժողովը հրաժարվել է անել: Ն. Փաշինյանի վստահված անձը կազմել է արձանագրություն:
Աղբյուրը - Նիկոլ Փաշինյանի շտաբ
7/23 ընտրատեղամաս, ժամը՝ 12:26
Նիկոլ Փաշինյանի վստահված անձը տեղեկացրեց, որ ընտրողների քանակի վերաբերյալ տվյալները ՏԸՀ նախագահը բացի 3 ժամը մեկ ԿԸՀ-ին ներկայացնելուց, տեղեկությունները 2 ժամը մեկ հաղորդում է նաև ոստիկանությանը
Աղբյուրը - Նիկոլ Փաշինյանի շտաբ
7/08 ընտրատեղամաս, ժամը՝11:05
Տեղամասի մոտ 07LL486 համարանիշով սպիտակ ժիգուլու մեջ ցուցակներով մարդիկ են նստած, որոնց պարբերաբար մոտենում են բնակիչներ: Վերջիններս ցուցումներ ստանալուց հետո գնում են տեղամաս:
Աղբյուրը - Նիկոլ Փաշինյանի շտաբ
7/26 ընտրատեղամաս, ժամը՝10:30 Քվեախցիկում հայտնաբերվել է մեծամասնական առանց նշումի քվեաթերթիկ: Քիչ առաջ կազմվել է արձանագրություն, ստորագրել են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և Նիկոլ Փաշինյանի վստահված անձը:
Աղբյուրը - Նիկոլ Փաշինյանի շտաբ
17/05 ընտրատեղամաս Տարածքային հանձնաժողովի նախագահը և հհկի վստահված անձը մեր վստահված անձին բռնությամբ մտցրել են առանձին սենյակ և այդ ժամանակ լցոնումներ
Աղբյուրը – Կոնգրեսի ընտրական շտաբ
17/08 ընտրատեղամաս, ժամը 12:00 Ընտրողը եկել է և հայտնաբերել, որ իր փոխարեն ուրիշի անձնագրով արդեն քվեարկել են:
Աղբյուրը – Կոնգրեսի ընտրական շտաբ
17/11 ընտրատեղամաս 202 SU 01 պետհամարանիշով մեքենան փող է բաժանում ընտրատեղամասի դիմաց
Աղբյուրը – Կոնգրեսի ընտրական շտաբ
17/42 ընտրատեղամաս Կրկնակի քվեարկության դեպք, կազմվել է արձանագրություն
Աղբյուրը – Կոնգրեսի ընտրական շտաբ
11/08 ընտրատեղամաս , ժամը՝ 12:31 Հանձնաժողովի նախագահը չի տալիս գրանցամատյանը: ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ վստահված անձինք չեն կարողանում արձանագրություններ կազմել և գրանցել
Աղբյուրը – Արշակ Բանուչյանի շտաբ
17/21 ընտրատեղամաս
170 քվեաթերթիկ կնքվել է երեքի փոխարեն չորսով, կազմվել է արձանագրություն, բայց արդեն քվեարկած է եղել:
Աղբյուրը – Կոնգրեսի ընտրական շտաբ









