ՀԱԿ-ը ներկայացնում է ընտրախախտումների մասին նոր փաստեր
Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախընտրական շտաբը տարածել է հերթական տեղեկատվությունը ընտրախախտումների մասին.
Ստորև ներկայացնում ենք ՀԱԿ-ի տրամադրած ընտրախախտումները.
34/12 ընտրատեղամաս
Կուտակումներ են, անկառավարելի վիճակ է ստեղծվել: Վիճակը հարթվել է միայն Կոնգրեսի վստահված անձի ջանքերով: Վստահված անձը կազմել է արձանագրություն:
Աղբյուրը – Մուրադ Գրիգորյանի շտաբ
34/26 ընտրատեղամաս
Կոնգրեսի վստահված անձը ահազանգել է՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի վրա հարձակման դեպքի մասին:
Աղբյուրը – Մուրադ Գրիգորյանի շտաբ
Թիվ 33 ընտրատարածք
«Իկառուս» մակնիշի ավտոբուսներով շրջել են ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր քվեարկություն են կատարել 2-3 տեղամասերում: Առկա է լուսանկար և տեսանյութ:
Աշոցք քաղաքում արձանագրվել են դեպքեր, երբ մեքենաներով շրջել են մարդկանց տների մոտ և տներից մարդկանց տարել քվեարկության: Ֆիքսվել են մեքենաների պետհամարանիշները: Լուսանկարներն առկա են:
Աղբյուրը – Շալիկո Զորյանի շտաբ
Թիվ 32 ընտրատարածք
32/43 ընտրատեղամաս, ժամը՝ 12:30
Անձնագրերի համար նախատեսված կնիքով կնքվել են ծրարները, իսկ ծրարների համար նախատեսված կնիքներով` անձնագրերը: Կազմվել է արձանագրություն: Փորձվում է այդ տեղամասում կասեցվել ընտրությունները:
Աղբյուրը – Նաիրի Արոյանի շտաբ
32/28, 32/31, 32/36, 32/54, 32/44, 32/50, 32/52, 32/53, 32/43 ընտրատեղամասեր, ժամը՝ 13:20
Նախատեսված ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող կնիքիների թանաքները չեն փոխվել, և քվեարկությունը շարունակվում է նույն` կարճ ժամկետում անհետացող թանաքով:
Աղբյուրը – Նաիրի Արոյանի շտաբ
31/18 ընտրատեղամաս
Վահագնի գյուղ գյուղապետի հրահանգով եւ մասնակցությամբ տեղի է ունենում բաց քվեարկություն: Ընտրությունները ժամը 13-ի դրությամբ դադարեցվել են, տեղամասում լարված վիճակ է: Կազմվել է արձանագրություն, որը հանձնաժողովի նախագահը (Ժառանագություն կուսակցության ներկայացուցիչ) չի ընդունում:
Աղբյուրը – Սարգիս Թամազյանի շտաբ
31/25 ընտրատեղամաս
Դսեղ գյուղի ընտրատեղամասում կուտակումներ են: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Առկա է տեսագրություն, վստահված անձի մոտ կա լուսանկար:
Աղբյուրը – Սարգիս Թամազյանի շտաբ
31/28 ընտրատեղամաս
Լորուտ ընտրատեղամասում լարված վիճակ է, տեղամասում կուտակումներ են: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները:
Աղբյուրը – Սարգիս Թամազյանի շտաբ
6/12 ընտրատեղամաս, ժամը՝ 13:50
Նոր բերված քվեաթերթիկներ փաթեթում 100-ի փոխարեն առկա է եղել 96 քվեաթերթիկ: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել այդ փաստը գրանցամատյանում: Վստահված անձը կազմել է արձանագրություն:
Աղբյուրը – Ավետ Պողոսյանի շտաբ
9/2, 9/5, 9/6 ընտրատեղամասեր
Բազմակի քվեարկության դեպքեր են արձանագրվել, 15 հոգուց ավելի կուտակումներ: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է ընդունել արձանագրությունները:
Աղբյուրը – Լեւոն Զուրաբյանի շտաբ
7/29 ընտրատեղամասեր, ժամը՝ 12:49
Ն. Փաշինյանի վստահված անձն ահազանգում է, որ հանձնաժողովի նախագահը ՏԸՀ անդամների դերաբաշխումն իրականացնում է ոչ վիճակահանությամբ սահմանված կարգով:
Աղբյուրը – Նիկոլ Փաշինյանի շտաբ
7/25 ընտրատեղամաս, ժամը՝ 14:27
Սամվել Ալեքսանյանի վստահված անձը գերազանցում է ԸՕ-ի 33-րդ հոդվածով սահմանված վստահված անձի իր լիազորությունները`կատարելով հանձնաժողովի անդամի գործառույթներ: Հանձնաժողովի նախագահը չի վերահսկում իրավիճակը:
Աղբյուրը – Նիկոլ Փաշինյանի շտաբ
24/ 26, 24/27, 24/28 ընտրատեղամասերում.
Քաշքշել են Կոնգրեսի վստահված անձանց, ապա դուրս են հանել տեղամասերից: Այժմ թիվ 24 ընտրատարածքում Կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սպարտակ Ջիվանյանը պատրաստվում է դիմել ոստիկանություն:
Աղբյուրը – Սպարտակ Ջիվանյանի շտաբ
23/18, 23/19 ընտրատեղամասերում.
Ծովագյուղ անկառավարելի իրավիճակ է: Տեղամասում միանգամից հարյուրավոր մարդիկ են գտնվում:
Ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող կնիքների թանաքները Դրախտիկ եւ Ծովագյուղ գյուղերում չեն փոխել, ինչի արդյունքում տեղի է ունենում բազմակի քվեարկություն:
Աղբյուրը – Վարդան Ջհանգիրյանի շտաբ
23/07 ընտրատեղամաս, ժամը՝ 11:55.
Քվեախցիկում 2 դատարկ ծրարներ են գտել: Քվեաթերթիկները հանվել են դուրս, ըստ երեւույթին` կարուսելի նպատակով: Կազմվել է արձանագրություն: Ստորագրել են Կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Ժառանգության ներկայացուցիչները չեն ստորագրել արձանագրությունը: Ըստ տեղեկությունների, որպես Ժառանգության ներկայացուցիչ հանձնաժողովում ներկայացված են ՀՀԿ անդամներ:
Աղբյուրը – Վարդան Ջհանգիրյանի շտաբ
23/04 ընտրատեղամաս.
Բաց քվեարկություն է տեղի ունեցել: Արդյունքում ծագել է վեճ, որի տեսագրությունն առկա է:
Աղբյուրը – Վարդան Ջհանգիրյանի շտաբ
01/02 ընտրատեղամաս, ժամը՝11:00
Տեղամասում ընտրողների թիվը լրացուցիչ ցուցակով 2000-ից ավելին է
Աղբյուրը – Գայանե Առուստամյանի շտաբ
01/04 ընտրատեղամաս.
Քաղաքացիները հայտնում են, որ Խուդյակովի 84/4, 84/2, 84/3 շենքերի բակում տեղակայված ՀՀԿ շտաբից Տարոն Մարգարյանին պատկանող ավտոմեքենաներով մարդկանց խմբերի տանում են ընտրության: Այդ մեքենաների համարներն են՝ 22 OS
107, սեփական ավտոմեքենա <<Opel>> մակնիշի S0043, S0327, S0347, L3244, օգտագործվում է հանրային տրանսպորտ:
Աղբյուրը – Գայանե Առուստամյանի շտաբ
01/07 ընտրատեղամաս.
Ընտրողների թիվը, ըստ ցուցակի 1870 համամասնական, 1912 մեծամասնական
Աղբյուրը – Գայանե Առուստամյանի շտաբ









