ԱՄՆ դեսպանի «ուղերձը». Հեֆերնն այսօր 4 գրառում է կատարել Twitter-ում
ԱԺ ընտրություններին որպես դիտորդ հավատարմագրված Հայաստանում ԱՄՆ դեսպան-ը` Ջոն Հեֆերնը, այսօր 4 գրառում է կատարել իր պաշտոնական Twitter միկրոբլոգում (@AmbHeffern):
«Ընտրությունները սկսված են. այս կարևոր օրը հաջողություն եմ մաղթում Հայաստանի ժողովրդին», - առավոտյան ժամը 08.00-ին գրել է դեսպանն իր առաջին թվիթում:
«Բազմաթիվ միջազգային դիտորդներ կան Հայաստանում այսօրվա պառլամենտական ընտրություններին` ԵԱՀԿ-ի գլխավորությամբ. դեսպանություններ նույնպես կան», - ժամը 11.00-ի սահմաններում գրել է Ջոն Հեֆֆերնը:
15.30-ին ԱՄՆ դեսպանը նոր գրառում է կատարել. «Հայկական ընտրություններին մասնակցությունը բարձր է: Լավ նշան` Հայաստանի ժողովրդավարության համար»:
Իսկ ժամը 20.30-ին դեսպանն ամփոփել է. «Ընտրատեղամասերը քիչ առաջ փակվեցին: Բոլորը սպասում են արդյունքներին»:









