Օլանդը Ֆրանսիայի նոր նախագահն է. Սարկոզին ընդունել է պարտությունը (թարմացվում է)
Սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը նախագահական ընտրություններում առաջատարն է` նա ստացել է ձայների 50,8%-ը հետևում թողնելով երկրի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին, որը 49,20% է ստացել: Le Monde-ի տվյալներով մրցակիցների միջև տարբերությունը 3,8 % է:
Բրիտանական Guardian պարբերականը գրում է, որ Սարկոզին հեռացել է Ելիսեյան պալատից: Associated Press-ը հաղորդում է, որ Սարկոզին արդեն զանգահարել է մրցակցին, շնորհավորել նրան և հաջողություն մաղթել: Ավել իվաղ դեռևս գործող նախագահի պարտությունն ընդունել էր Սարկոզիի թիմակիցներից մեկը:
«Ֆրանսուա Օլանդն ընտրվել է Ֆրանսիայի նախագահ: Անհրաժեշտ է հարգել այդ ընտրությունը», - ասել է Սարկոզին իր համակիրների հետ հանդիպմանը:
Հաղորդվում է, որ նա հայտարարել է, որ իր կուսակցությունը չի առաջնորդի նաև խորհրդարանական ընտրություններում:
Այս նախնական պաշտոնական տվյալները հաղորդել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը, որը իրականացնում է ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հետագա տվյալները կթարմացվեն իրական ժամանակի ռեժիմում, ձայների հաշվարկի ընթացքին զուգահեռ: Վերջնական տվյալները, սպասվում է, որ կհրապարակվեն այս գիշեր:
Պաշտոնական արդյունքները կհրապարակի Սահմանադրական խորհուրդը, որը այդ անելու համար 10 օր ժամանակ ունի:









