Այս ընտրությունները կլինեն նոր սկիզբ հայ ժողովրդի համար. Հրանտ Մարգարյան (տեսանյութ)
Քիչ առաջ ժամը 9:00-ին 5/20 տեղամասում Վալերի Յ. Բրյուսովի անվան վարժարանում (Երևան, Արաբկիր, Էմինի 123) իր ընտրությունը կատարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Լրագրողների հետ զրույցում Մարգարյանն ասաց, որ լավ տրամադրությամբ է եկել ընտրությունների:
ՀՅԴ ներկայացուցիչը նաև հույս հայտնեց, որ այս ընտրությունները «կլինեն նոր սկիզբ» հայ ժողովրդի համար:









