Իրանում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի վերջնական արդյունքները
Իրանում ամփոփվել են մայիսի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի վերջնական արդյունքները, որտեղ որոշվել է Մեջլիսում 290 տեղից 65-ի ճակատագիրը, հայտնում է Mehr news գործակալությունը:
Վերջնական տվյալների համաձայն` նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցները խորհրդարանում ստացել են 13 տեղ, ընդդիմությունը` 41, ևս 11 մարդ էլ խորհրդարան է անցել` որպես անկախ թեկնածու:
Մարտի 2-ին անցկացված ընտրությունների առաջին փուլում խորհրդարանոմ որոշվել էր 225 տեղի ճակատագիրը, ձայների մեծամասնությունը` 75%, ստացել էին կոալիցիայում ընդգրկված պահպանողականներն ու Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմնակիցները:









