6/19 ընտրատեղամասի կնիքն օգտագործված է եղել
Թիվ 6 ընտրատարածքի 6/19 ընտրատեղամասում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի վստահված անձը` Էմմա Փաշինյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկել է փոխել կնիքը, որը նրա խոսքով օգտագործված է եղել:
Հարցին, արդյոք փակ չի եղել կնիքը, նա ասաց, որ փակ է եղել, սակայն բացելուց հետո պարզվել է, որ այն արդեն թանաքոտված է:
Հանձնաժողովի նախագահ Իգոր Իսահակյանը նշեց, որ հանձաժողովը և վստահված անձինք համաձայնության են եկել և կապույտ թանաքը փոխարինել են կանաչով:









