Քաղաքացին դեմ է, որ անձնագրում դրվի կնիք, քանի որ մտադիր է «10 տեղ քվեարկել» (տեսանյութ)

11:46 • 06.05.12

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում՝ թիվ 10 ընտրատարածքի, թիվ 27 ընտրատեղամաս քվեարկության եկած մի քաղաքացի, ով չցանկացավ ներկայանալ, երբ տեղեկացավ, որ իր անձնագրում պետք է կնիք դրվի, երկընտրանքի մեջ ընկավ՝ ընտրե՞լ, թե՞ ոչ: Նա քվեաթերթիկը վերցրեց և դուրս եկավ ընտրատեղամսից՝ ժամանակ խնդրելով մտածել:

 

Հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսելուց հետո, նա կրկին վերադարձավ, քվեաթերթիկը վերադարձրեց, բայց նաև տեղամասից չհեռացավ:

 

Երբ Tert.am-ը փորձեց հիշյալ կնոջից պարզել, թե ինչո՞ւ է դեմ անձնագրում կնիք դնելուն, նա պատասխանեց. «Որովհետև ուզում եմ 10 տեղ քվեարկել»:

 

10/27 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ստեփանյանը պարզաբանեց. «Չի ուզում իր անձնագրում դրվի ցնդող կնիք, ուրեմն մտքում մի կեղծություն կա»: