Հուսանք՝ այս ընտրություններով Հայաստանում կկարողանանք իրողություն փոխել. Խաչատուր Քոքոբելյան (տեսանյութ)

14:28 • 06.05.12

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը քիչ առաջ կատարեց իր քաղաքացիական պարտքը թիվ 10 ընտրատարածքի 10/07 ընտրատեղամասում (Երևան, Կենտրոն):


Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ իր ընտրությունը կատարել է հանուն «նոր Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի»:


«Ընտրությունս անելիս միայն մի բան էի մտածում. այս ընտրությունները լինեն սահմանակից և վճռորոշ: Հուսանք, որ մենք այս ընտրություններով կկարողանանք իրողություն փոխել Հայաստանում՝ թե՛ տնտեսական, թե՛ իրավական իմաստով»,- ասաց նա: