Հրդեհ է բռնկվել հարավկորեական կարաոկե-բարում. 9 զոհ

11:13 • 06.05.12

Հարավային Կորեայի կարաոկե- բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 9, վնասվածքներ ստացել 25 մարդ, հայտնում է Reuters-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավային նավահանգստային Բուսան քաղաքում: Ոստիկանության համաձայն` հրդեհը բռնկվել է 6-հարկանի շինության 3-րդ հարկում: Մարդիկ, չկարողանալով դուրս պրծնել շենքից, ծխախեղդ են եղել:

 

Զոհերի թվում կան շրիլանկացի 3 աշխատավորներ: Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են: