Հրապարակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է. Առողջապահության նախարարություն
Մայիսի 6-ին, ժամը 14:00-ի դրությամբ, մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 78 քաղաքացի, որոնցից 17-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում նախարարի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են, որ հիվանդների առողջական վիճակը կայուն է և շարունակվում են հիվանդանոցներից նրանց դուրս գրումը:
Հարություն Քուշկյանը շարունակում է այցելել բուժհաստատություններ: Ներկա պահին նախարարը գտնվում է Այրվածքների և ճառագայթաբանության կենտրոնում:









