Շտաբը թարմացնում է ընտրախախտումների մասին ահազանգերը, որոնք կդառնան մի ամբողջ կատալոգ. Լևոն Տեր-Պետրոսյան

17:17 • 06.05.12

Սահմանադրական դատարան դիմելը մի քայլ է և մի դուռ էլ է բացում, եթե մեր հանձնաժողովների անդամները կարողանան համատեղ հայցեր ներկայացնել` ամբողջ ընտրացուցակները բացելու: Այսօր միասնական շտաբում ասաց ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն` անդրադառնալով ՍԴ-ի կողմից միասնական շտաբի դիմումի մերժմանը:

 

Դրոշմնակնիքների անհետանալու հարցի շուրջ խոսելիս Կոնգրեսի առաջնորդը նշեց, որ դա կրկնաքվեարկությունները կանխելու միակ միջոցն էր, որն էլ վերացվեց:

 

«Դե դուք արդեն ձեր հետևություններն արեք այս իշխանությունների, նրանց փոխվելու, որ կարող են փոխվեն և կարող եք դրան հավատալ»,- մասնավորապես ասաց ՀԱԿ առաջնորդը` ավելացնելով. «Կարող են զոռբայությամբ, ընտրակեղծիքներով նորից պահել այս իշխանությունը, է հետո՞: Բայց ո՞ւմ հանդեպ են տանում այս հաղթանակը, նրանք դա տոնում են այս ժողովրդի, այս երկրի նկատմամբ»:

 

«Ես չեմ ուզում շարունակել, մանրամասներին շատ տեղյակ էլ չեմ, գիտեմ շտաբն աշխատում է, անընդատ թարմացվում են ընտրախախտումների մասին տեղեկությունները: Սրանք, ցավոք, կդառնան մկ ամբողջ կատալոգ»,- նշեց Տեր-Պետրոսյանը: