Հերթական միջադեպը Մախաչկալայում. կրկին մեքենա է պայթեցվել
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ավտոմեքենա է պայթեցվել: Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության նախնական տվյալների համաձայն` վիրավորվել է 1 մարդ: «ՎԱԶ» մակնիշի մեքենայի երիտասարդ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: «Նրա ինքնությունը հաստատվում է» ,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ոստիկանությունից:
Նախնական տվյալներով` պայթուցիկը տեղադրված է եղել մեքենայի տակ:Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ- քննչական խումբը, հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան ոստիկանական պահակակետում որոտացել էր 2 հզոր պայթյուն, պաշտոնապես հաստատվել էր 15 զոհի մասին տեղեկությունը, 100-ից ավելի մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ:
Հարուցվել է քրեական գործ:









