Գյումրիում պատգամավորության ԲՀԿ–ական թեկնածուի քրոջ դպրոցում փորձել են լցոնում անել ԲՀԿ–ի օգտին

19:06 • 06.05.12

Գյումրիի թիվ 34/28 ընտրատեղամասում կանխվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցների կողմից քվեաթերթիկների լցոնումը։ Ինչպես Գյումրիից հայտնում է Tert.am-ի թղթակիցը, նշված ընտրատեղամասը տեղակայված է Գյումրիի դպրոցներից մեկում, որի տնօրենը թիվ 34 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանի քույրն է՝ Մարինե Թահմազյանը։

 

Լցոնման կանխումը հնարավոր է եղել կանխել «Հանրապետական» կուսակցության կողմնակիցների աչալրջության շնորհիվ։