«Միլիոնների երթ»-ը չկայացավ Մոսկվայում
Մոսկվայի Բոլշայա Յակիմանկա փողոցից մեկնարկած ընդդիմադիր «Միլիոնների երթը» հասել է Բոլոտնայա հրապարակ, որտեղ պետք է կայանար ընդդիմադիրների հանրահավաքը: Սակայն, gazeta.ru-ի հաղորդմամբ, հանրահավաքը չի կայացել, քանի որ ընդդիմութան առաջնորդները, ներառյալ` Ալեքսեյ Նավալնին ու Սերգեյ Ուդալցովը, նստադուլ են սկսել «Ուդարնիկ» կինոթատրոնի մոտ:
Մինչ Բոլոտնայա հրապարակ հասնելը, vz.ru-ի փոխանցմամբ, դժբախտ պատահար է տեղի ունեցել Բոլշայա Յակիմանկա փողոցում: Նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությանը դեմ երթը լուսանկարել ցանկացող մի տղամարդ, բարձրանալով մոտակա շենքերից մեկի հրշեջ սանդուղքով , վայր է ընկել 5-6-րդ հարկից ու մահացել: Այլ տեղեկություններով զոհվողը ֆոտոլրագրող է եղել:
Gazeta.ru-ի համաձայն` Բոլոտնայա հրապարակում հավաքվել է մոտ 60 հազ մարդ:
Վաղը կկայանա նորընտիր նախագահ Պուտինի երդմնակալության արարողությունը:









