Նեպալում ջրհեղեղի արդյունքում զոհվել է 15 մարդ
Նեպալի իշխանությունները հայտարարել են, որ Աննապուրնա լեռնային շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում զոհվել է 15 մարդ, իսկ 43-ը համարվում է անհետ կորած: Փրկարարները պնդում են, որ ողջ մարդկանց գտնելու շանսեր գրեթե չկան:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ ջրհեղեղը քշել է մի քանի խրճիթ և երկու խոշոր շինություն:
Նշենք, որ փրկարարական աշխատանքներում ներգրավված են նաև բանակը և ռազմական ուղղաթիռները:









