Մեր վերքերի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել փորձած Օսկանյանին չենք ների երբեք. Կարեն Ավագյան (տեսանյութ)
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը, Ֆեյսբուքի իր էջում տեղադրելով համապատասխան տեսանյութը, գրել է. «Հրապարակում այրվածքներ ստացած երիտասարդները փուչիկներ նվիրեցին Վարդան Օսկանյանին: Տարբեր տիպի ընտրությունները կգան ու կանցնեն, ամեն ինչ կանցնի, բայց մեր վերքերի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել փորձած Օսկանյանին չենք ների երբեք: Այսօր մեր էրեխեքը փուչիկներ նվիրեցին տականքին...»:
Նշենք, որ Youtube կայքում տեսանյութը տեղադրել է Grigor Harutyunyan օգտատերը:
;









