Ոստիկանությունը տեղեկատվություն չունի Հրազդանում ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի կողմից փող բաժանելու մասին
Ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ` Հրազդանում Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից փող բաժանելու տեղեկության մասին:
«Կատարված ստուգմամբ պարզվել է, որ նշված իրավախախտման վերաբերյալ Ոստիկանությունը որևէ տեղեկատվություն չի ստացել։ Այնուամենայնիվ ներկայումս ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու տեղեկատվության հավաստիությունը»,- ասվում է Ոստիկանության պարզաբանման մեջ:









