Առավոտյան ժամը 08.00-ից մինչև 15.00-ը Ոստիկանության թեժ գծին 12 հաղորդում է ստացվել
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 2012 թ. մայիսի 6-ի ժամը 08.00-ից մինչև ժամը 15.00-ի դրությամբ Ոստիկանությունում գործող «Թեժ գծով» ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 12 հաղորդում։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ տեղեկությունները եղել են ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրատարածքում ընտրությունների ընթացքին և ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու և այլ տեսակի խախտումների վերաբերյալ:
Տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:









