Ոստիկանությունը հերքում է Զարուհի Փոստանջյանի հայտարարության իսկությունը
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավորության թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե 4/12 ընտրատարածքում (Երևան, Արաբկիր) գյուղերից եկած բազմաթիվ մարդկանց՝ ապրիլի 14-ին հաշվառվել են սեփական տներում` առանց սեփականատերերի գիտության:
«ՀՀ ոստիկանությունը տարածված տեղեկատվությունը հերքում է: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների կողմից բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիներին հաշվառելու գործողություններն իրականացվել են բացառապես «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշման պահանջներին համապատասխան»,- տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:









