Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ քվեարկեց «Հայաստանի առաջընթացի համար» (լուսանկարներ)

12:07 • 06.05.12

Քիչ առաջ մայրաքաղաքի 9/11 տեղամասում, որը տեղակայված է Ալեքսանդր Սպանդիարյանի անվան դպրոցում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ կատարեց «Հայաստանի առաջընթացի համար» ընտրություն:Այս մասին նախագահն ասաց ընտրելուց հետո լրագրողների հետ զրույցում:

Ի պատասխան լրատվամիջոցների հարցի, թե ինչ էր մտածում քվեարկության ժամանակ, Սերժ Սարգսյանն ասաց. «Թե ինչ եմ մտածում, պարզ է. ուզում եմ, որ և՛ այսօր, և՛ վաղը, և՛ մյուս օրը ամեն ինչ հանդարտ, խաղաղ ընթանա, ըստ մեր օրենքների: Եվ կարծում եմ՝ առաջընթացի գրավական ը դրա մեջ է»:

Նշենք, որ ինչպես Հայաստանի բոլոր համապետական ընտրություններում, այսօր էլ թիվ 9/11 տեղամասում կքվեարկի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: