Սերժ Սարգսյանը ՀՀԿ շտաբում է և ՀՀԿ-ականների հետ հետևում է ձայների հաշվարկին
ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը այս պահին ՀՀԿ նախընտրական շտաբում է և կուսակիցների հետ միասին հետևում է ձայների հաշվարկին, այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նախագահի տրամադրությունը շատ բարձր է, և ես կարող եմ ասել` ինչու. որովհետև ՀՀԿ-ն կարողացավ անցկացնել աննախադեպ կազմակերպված, հրապարակային բաց ընտրություններ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։









