6/19 ընտրատեղամասում բաց քվեարկության պատճառով քվեաթերթիներն անվավեր են ճանաչվել

19:42 • 06.05.12

Թիվ 6 ընտրատարածքի 6/19 տեղամասում բաց քվերակության պատճառով մի քանի քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց տեղամասի` «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Նարեկ Գասպարյանը: Նա նշեց, որ քվեարկողները պատահմամբ քվեախցիկից սեղանից դուրս են քվեարկել, ինչի պատճառով քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել:

 

Իսկ ընդհանուր առմամբ, տեղամասի ընտրություններն անցել են առանց խախտումների և միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկացրին տեղամասի հանձնաժողովի անդամները, վստահված անձինք և դիտորդները:



«Շատ լավ է ընթացել, պատշաճ, ամեն ինչ եղել է օրենքի սահմաներում»,-ասաց Նարեկ Գասպարյանը:

 

Հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Իգոր Իսահակյանը նշեց, որ տեղամասի ընտրողների թիվը 1,140 է, 19:00-ի դրությամբ քվերակել էր 719 քաղաքացի: Նախագահը նշեց, որ նկատվել է ընտրողների աննախադեպ ակտիվություն, և միայն երեկոյան հոսքը հանդարտվել է:



Ընտրություների նորմալ ընթացքի մասին փաստեց նաև «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդ Նարեկ Նալբանդյանը: