«Ժառանգության» միակ դաշնակիցը Հայաստանի ժողովուրդն է, և մենք միասին կկազմենք մեծամասնություն. Րաֆֆի Հովհաննիսյան (լուսանկարներ)

11:37 • 06.05.12

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց թիվ 10 ընտրատարածքի 06 ընտրատեղամասում տեղակայված թիվ 157 դպրոցում:

 

Հովհաննիսյանը ընտրելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ընտրեց հանուն մեր ամբողջական ժառանգության, հանուն մեր անցյալի և ապագայի: «Ես հավատում եմ մեր երկրին ու քաղաքացուն, ընտրությունների վերաբերյալ մենք մեր գնահատականը կտանք վաղը, իսկ մինչ այդ վստահ եմ, որ վաղը բոլորս միասին ապրելու ենք միանգամայն նոր Հայաստանում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և բոլորին բարի ընտրություն և բարի ապագա մաղթեց: Իսկ հարցին, թե ընտրախախտումներ «Ժառանգությունը» արձանագրել է, թե ոչ, պատասխանեց, որ վաղը երեկոյան ինքը հանդես կգա համալիր հայտարարությամբ:

 

««Ժառանգության» միակ դաշնակիցը Հայաստանի ժողովուրդն է, և մենք միասին կկազմենք մեծամասնություն»,- նշեց կուսակցության առաջնորդը: