Սամվել Ալեքսանյանը թիվ 7/25 տեղամասում 2 վստահված անձ ունի, հաղորդում է Փաշինյանի կայքը

16:39 • 06.05.12

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 7/25 տեղամասում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի վստահված անձը գերազանցում է ԸՕ-ի 33-րդ հոդվածով սահմանված վստահված անձի իր լիազորությունները` կատարելով հանձնաժողովի անդամի գործառույթներ։


Ինչպես տեղեկանում ենք թիվ 7 ընտրատարածքում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքից, թիվ 7/25 տեղամասի հանձնաժողովի նախագահը չի վերահսկում իրավիճակը:


Կայքը նաև տեղեկացնում է, որ ժամը 13:20 -ին մի անձ գրավել է Ն. Փաշինյանի վստահված անձի ուշադրությունը` «անպարկեշտ պահվածքով», և Փաշինյանի վստահված անձը՝ տվյալ անձից պահանջել է ներկայանալ:


Վերջինս ներկայացրել է Ս. Ալեքսանյանի վստահված անձի վկայական, իսկ երբ.«Ն. Փաշինյանի վստահված անձն ասել է, որ տեղամասում արդեն իսկ Ալեքսանյանի վստահված անձ կա գրանցված, և պահանջել է երկրորդ վստահված անձի ներկայությունը արձանագրել, անպարկեշտ պահվածքով անձը դիմել է փախուստի»:


Նիկոլ Փաշինյանի վստահված անձը կազմել է արձանագրություն, ինչը հանձնաժողովը հրաժարվել է գրանցել: