Շենգավիթի թիվ 12/18 տեղամասում դիտորդը գրավոր նկատողություն է ստացել (տեսանյութ)

18:42 • 06.05.12

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 12/18 ընտրական տեղամասում, ինչպես Tert.am-ին հայտնեցին հանձնաժողովի անդամները, ժամը 17:30 -ի դրությամբ, լուրջ խախտումներ չեն արձանագրվել, բացառություն է միայն մեկ դեպքի, երբ հանձնաժողովը գրավոր նկատողություն է հայտնել «Անկախության սերունդ» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանին։


Tert.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Լյովա Դավթյանը նշեց, որ դիտորդը նկատողությունն ստացել է ընտրողներին ցուցումներ տալու, ընտրողներից մեկի փոխարեն քվեաթերթիկը ծալելու, ինչպես նաև, հանձնաժողովի աշխատանքները խանգարելու համար:


Նրա խոսքով՝ մինչև գրավոր նկատողությունը, դիտորդը բանավոր նախազգուշացվել է:
Նշված ընտրատարածքում կա 1625 ընտրող, որոնցից՝ ժամը 17:30-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է 1020-ը:
Թիվ 12/09 ընտրական ընտրատեղամասում նույն ժամի դրությամբ, 1941 ընտրողներից մասնակցել է 1070-ը:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց նշված հանձնաժողովի նախագահ Լյովա Մկրտչյանը:


Նշենք, որ երկու ընտրական տեղամասային հանձնաժողովների մուտքի մոտ կան մարդկանց կուտակումներ: