ՆԱՏՕ-ի զինծառայող է գնդակահարվել Աֆղանստանում

19:03 • 06.05.12

Աֆղանական զինծառայողի համազգեստով անհայտ անձը կրակել է ՆԱՏՕ-ի զինծառայողների ուղղությամբ Աֆղանստանի հարավում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով կոալիցիոն զորքերի հրամանատարության այսօրվա հայտարարությանը:


ՆԱՏՕ-ի զինծառայողները պատասխան կրակ են բացել և սպանել հարձակվողին: Իսկզբանե հաղորդվում էր ՆԱՏՕ-ի 3 զինծառայողի մահվան մասին, սակայն հետագայում պարզվել է, որ սպանվել է ՆԱՏՕ-ի զինծառայողներից միայն մեկը: