Եթե «Ժառանգությունը» փաստեր ունի ՀՅԴ-ի կաշառք բաժանելու մասին, թող հայտարարի. Սպարտակ Սեյրանյան

14:57 • 06.05.12

Եթե «Ժառանգություն» կուսակցությունը փաստարկված տվյալներ ունի, այն մասին, թե Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը ընտրակաշառք է բաժանում, կուսակցության մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանն ասում է՝ թող այդ մասին հայտարարեն:


«Եթե իրենք փաստարկված տվյալ ունեն, թող հայտարարություն անեն, որպեսզի հետո էլ պատասխանատվություն կրեն իրենց արած հայտարարության համար»,- այս մասին ասաց Սեյրանյանը Tert.am-ի հետ զրույցում:
Հակառակ դեպքում, ըստ Սեյրանյանի, նման հայտարարությունները սադրիչ են:


Նշենք, որ aravot.am կայքը գրում է, թե «Ժառանգություն» կուսակցության ստացված ահազանգի համաձայն, թիվ 21 ընտրատարածքում, Արմավիր քաղաքում ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում, իսկ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն են ընտրակաշառք բաժանում։


«Շա~տ հեղհեղուկ և պրովոկացիոն բնույթի հայտարարություն է: Ի՞նչ է նշանակում ահազանգ են ստացել: Ահազանգը ստանալուց, հայտարարելուց առաջ նախ պետք է ստուգեն: Եթե վստահ են՝ էն ժամանակ են հայտարարություն անում»,- նկատեց ՀՅԴ մամուլի խոսնակը: