Յալթայում 24-ամյա հայն ինքնասպանության փորձ է կատարել

15:44 • 06.05.12

Ուկրաինայի Յալթա քաղաքի «Մայամի» սրճարանում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել, հայտնում է Analitika.at.ua-ն:

 

Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների նախարարության Ղրիմի վարչության տվյալների համաձայն` Սպիտակ քաղաքի 24-ամյա բնակիչը տրավմատիկ ատրճանակից կրակել է իր գլխին: Նա խորը կոմայի մեջ տեղափոխվել է մոտակա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: