Թայլանդում նավթաքիմիական գործարան է պայթել

16:24 • 06.05.12

Թայլանդի արևելքում նավթաքիմիական գործարանի պայթյունի և բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 12-ի: Ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել:

 

Իշխանությունները տարհանվածներին թույլ է տվել վերադառնալ իրենց տները:

 

Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհը սկսվել է, երբ բանվորները մաքրելիս են եղել վառելիքի պահեստարանները: